News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի Կոնգրեսների պալատը, որի շինարորությունը մոտենում է ավարտին,  կանվանվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին: Նա արդեն տվել է իր համաձայնությունը:  Այս մասին գրում է ֆրանսիական «Le Dauphiné Libéré»-ը:

Պալատի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերին` արտիստի եւ շոու բիզնեսի մի քանի այլ հյուրերի ներկայությամբ: Շառլ Ազնավուրը 2010թ. հունվարի 15-ին արդեն այցելել էր Մոնտելիմար: Նրան հրավիրել էր քաղաքապետարանը եւ հայկական համայնքը` իր ընկեր, երգիչ Շառլ Տրենեի պատվին անվանակոչված հրապարակը բացելու համար:

Ըստ Մոնտելիմարի  քաղաքապետ   Ֆրանկ Ռենիեի` «մեծ պատիվ է», որ 89-ամյա Շառլ Ազնավուրը համաձայնել է իր անունը տալ Մոնտելիմարի Կոնգրեսների նոր պալատին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ