News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում 19-ամյա զինծառայողի հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի  6-րդ եւ 13-րդ կետի հատկանիշներով` սպանության փորձ շատերիկյանքի համար վտանգավոր ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Մերի Սարգսյանը նշեց, որ կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ