News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայերը որոշակի ժամանակահատվածում սովորեցրել են ինձ գնահատել ընտանեկան հարաբերությունները եւ ընտանեկան հարաբերությունները բարձունքում պահել: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Աշխարհի գաղտնիքները» հաղորդման հեղինակ եւ հաղորդավար Աննա Չապմանը՝ կիսվելով դեպի Հայաստան իր առաջին ուղեւորության տպավորություններով: 

Չապմանն ընդգծել է, որ տպավորվել է՝ ներկա գտնվելով հայկական ընտանիքներից մեկի ընտանեկան տոնին. «Երեկ երեկոյան ոգեշնչման նոպա էի ապրում: Մարդիկ, որոնց երեկ հանդիպեցի, ինձ շատ բան սովորեցրին: Սեղանի շուրջ կարճ ժամանակ անցկացնելով՝ տեսա երջանիկ ընտանիք եւ հասկացա, որ ընտանիքը շատ կարեւոր է: Ես հասկացա, որ դա հսկայական արժեք է: Ձեռնափայտով ծերունին պարում է երեք ամսական փոքրիկի հետ, որը փորձում է մոր ուսին քնել եւ զգալ, որ բոլոր այդ մարդիկ իր բարեկամներն են, որ դա իր ընտանիքն է: Դա իմաստություն է: Դա մի բան է, որ Ռուսաստանում չես զգա, քանի որ մեզմոտ ընտանեկան արժեքներն այնքան կարեւոր չեն: Մենք փորձում ենք ամեն ինչ վերականգնել…մեզ մոտ բարդ շրջան էր: Զարմանալի եւ ուսուցողական է, որ հայ ազգը միշտ հիշել է այդ մասին, իմացել է եւ ընտանեկան արժեքները բարձունքում պահել: Ես դա սովորում եմ: Կյանքումս առաջին անգամ հասկացա, թե որքան կարեւոր է դա: Դուք ինձ դա սովորեցրիկ: Շնորհակալ եմ»:

Պատասխանելով այն հարցին, արդյոք կարող էր 1 տարի առաջ պատկերացնել, որ Հայաստան կայցելի, Չապմանն ընդգծել է, որ իր բոլոր լավագույն ընկերները հայեր են: «Իհարկե, ես գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, ես գիտեմ պատմությունը եւ մենք անընդհատ խոսում ենք այդ թեմայով: Չէի ցանկանա սպեկույացիայի դիմել այն հարցով, որ ինչ-որ մեկը մեղավոր է…Կցանկանայի ապագային նայել: Եկեք բոլորս խաղաղ ապրենք եւ միմյանց հարգանքով վերաբերենք: Կարծում եմ, իմաստ չկա այդքան սեւեռուն կերպով անցյալին նայել: Հայերին ուսուցողական խորհուրդներ չեմ տա: Անգամ չեմ էլ կարող որեւէ ուսուցողական խորհուրդ պատկերացնել այս ժողովրդի համար: Հայերը պետք է պարզապես այնպիսին լինեն, ինչպես որ կան: Հակառակը, ես եմ սովորում հայերից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ