News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ռուս-վրացական պատերազմի ավարտից 5 տարի անց էլ Հարավային Կովկասի առաջ հսկայական մարտահրավերներ են ծառացած: Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագետների հոդվածում, որը հրապարակվել է «News York Times»-ում:

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանն ամբողջ ուժով ճնշում է գործադրում հարեւանների վրա նրա համար, որպեսզի նրանք միանան Եվրասիական միությանը: «Մոսկվան անհանգստացած է, որ Հարավային Կովկասի երկրները նախընտրում են ԵՄ-ն: Չնայած որ Հայաստանը Եվրասիական միությունում ունի դիտորդի կարգավիճակ, այնուամենայնիվ, այդ երկիրը չի ձգտում այդ միության անդամ դառնալ»,-կարծում են դիվանագետները:

Հոդվածում նաեւ առանձին խոսվում է ներքաղաքական խնդիրների մասին, որոնք կան Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում: Մասնավորապես, Հայաստանում դա քաղաքական կանգն է, որը խոչընդոտում է բարեփոխումներին: Բացի այդ, կա նաեւ փակ սահմանների խնդիրը, արտագաղթը եւ իշխող ռեժիմի հետ օլիգարխիկ կապերը: Ադրբեջանում աչքի է ընկնում բռնապետությունը, կոռուպցիան, իսկ Վրաստանում՝ չբարելավվող տնտեսական վիճակը:

«Սակայն վերոհիշյալ բոլոր գործոններն այնքան էլ բարենպաստ չեն Ղարաբաղի համար: Հայաստանի բեւեռացված քաղաքականությունն ու Ադրբեջանում ավտոկրատիայի հավանական պահպանությունը, կխանգարեն խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ փոխզիջումներին հասնելուն»,-ասվում է հոդվածում:

Դիվանագետները կարծում են, որ ԵՄ հետ առավել սերտ կապերը կհանգեցնեն ուժեղ հարեւանների հետ հարաբերություններում ավելի ազատ մանեւրելու հնարավորությանը: «Ժամանակն է, որպեսզի Հարավային Կովկասը իր կարծիք կազմի տարածաշրջանի ապագայի մասին: Եթե նրանք ցանկանում են սերտորեն համագործակցել արեւմուտքի հետ, ապա պետք է կառավարման թափանցիկության եւ ավելի լայն տնտեսական հնարավորությունների հարցում բարեփոխումներ իրականացնեն: Քանի դեռ երկրները պայքարում են իրենց ընտրության համար, արեւմուտքը պետք է հավատարիմ մնա նրանց, որոնք կողմ են բարեփոխումներին եւ ազատությանը»,-կարծում են հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ