News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստանը» մտադիր չէ մեկնաբանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մաքսային միություն մտնելու եւ հետագայում Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու մտադրության վերաբերյալ:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 «Մենք չենք մեկնաբանի , քանի դեռ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները համակողմանի տեղեկատվություն չեն ներկայացրել կատարվող գործընթացների մասին: Երբ տեղեկատվություն տրամադրվի «Բարգավաճ Հայաստանը» կարտահայտի իր դիրքորոշումը»,- ասաց  Զոհրաբյանը:

Նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում հայտարարվել էր Մաքսային միություն մտնելու եւ հետագայում Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության  մասին:

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների գագաթաժողովը, որի ընթացքում ակնկալվում է մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագրի եւ «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրի նախաստորագրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ