News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ընդունել է ամերիկացի հայտնի լյարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին եւ քննարկել Արցախում լյարդաբանության զարգացման, լյարդի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման հետ կապված հարցեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը եւ ՀՀ գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:

Բակո Սահակյանը նշել է բժշկության այս ուղղության նշանակությունը Արցախի համար՝ հավելելով, որ այս գործում խիստ կարեւոր է նաեւ առաջատար երկրների փոխգործակցությունն ու նրանց աջակցությունը: Այս համատեքստում քննարկվել են արտերկրում արցախցի բժիշկների վերապատրաստմանն առնչվող խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ