News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մաքսային միությունն, ի տարբերություն ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, կնվազեցնի Հայաստանի ինքնիշխանությունը: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, որը կայացել է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում:

«Բնական է, որ եթե Հայաստանը ստորագրի Մաքսային միությանը միանալու մասին պայմանագիրը, ապա ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն արդեն չի կարող նախաստորագրվել: Այդ մասին հիշատակել են նաեւ ԵՄ ներկայացուցիչները, մասնավորապես՝ Լիտվայի ԱԳ նախարարը»,-ընդգծել է Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ այդ դեպքում ԵՄ հետ օրենսդրության ու ստանդարտների ներդաշնակեցումը, ինչը Հայաստանն իրականացնում է արդեն մի քանի տարի շարունակ, կդադարի: «Չեմ կարծում, որ եւ հայ, եւ եվրոպացի պատասխանատուները ցանկանան պրոյեկտել օրենքները, որոնք հետագայում մնալու են թղթի վրա»,-հայտարարել է Մարտիրոսյանը:

Ինչպես Մարտիրոսյանն է կարծում, Ասոցացման մասին համաձայնագիրը գերադասելի կլիներ Հայաստանի համար եւ շատ ավելի լայն կոնտեքստով: «Եվրոպական կառույցներում Հայաստանի ձայնն ավելի լսելի կլիներ, իսկ խնդիրներ՝ կապված ինքնիշխանության կորուստի հետ, չէինք ունենա: Այդ պատճառով ես եվրաինտեգրման կողմնակից եմ: Ինքնիշխանության հետ կապված խնդիրների մասին ժամանակին հիշատակել են եւ նաեւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը»,-հայտարարել է Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ