News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը շարունակում է բանակցել Իրանի եւ Աբխազիայի երկաթուղիների շուրջ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ այդ բանակցությունները 2014-17թթ Հայաստանի տրանսպորտային անվտանգության հայեցակարգի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մի մասն են:

Խոսքը ոչ միայն Աբխազական երկաթուղու բացման մասին է: Խոշոր ներդրումներ են նախատեսվում Հայաստանի երկաթուղիներում: Շարունակվում են բանակցություններն ու պրակտիկ քայլերը՝ կապված Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ: Իրանական կողմն արդեն պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու երկաթուղու իր հատվածը: Ինչ վերաբերում է մինչեւ Իրանի հետ սահմանի հատվածին, հնարավոր ներդրողներ ներգրավելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Հետաքրքրված են թե ռուսական, թե իրանական, թե չինական ընկերությունները: «Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասամբ ֆինանսավորելու նաեւ Հայաստանի տարածքով անցնող երկաթգիծը»,-հավելել է Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է Աբխազական երկաթուղուն, ապա նա նշել է, որ դրա բացման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: «Մենք հետաքրքրված ենք դրա բացվելով, ռուսական եւ վրացական կողմերը՝ նույնպես: Աբխազական կողմն էլ է համաձայն: Խնդիրը բանակցությունները շարունակելու մեջ է»,-հավելել է նա:

Նախագծեր կան նաեւ Հայաստանի ներքին երկաթուղու համար: «Ռուսական ընկերությունը, որը ղեկավարում է մեր երկաթուղին, պատրաստակամություն է հայտնել զանգվածային ներդրումներ իրականացնելու, որոնց մասին, կարծում եմ, շուտով հայտնի կդառնա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ