News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Twinning ծրագրի կասեցման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամլո ծառայությունը:

«Հաշվի առնելով Հայաստանի կողմից ընդունված վերջին որոշումը, մեզ բնականաբար անհրաժեշտ է վերանայել ԱԱ/ԽՀԱԱՀ-ի ստորագրմանն   անմիջականորեն առնչվող ծրագրերը, եւ Հայաստանի ղեկավար մարմինների հետ միասին որոշել հետագա գործողությունները: Այնուամենայնիվ, ինչպես արդեն  հայտարարվել է, այս փուլում մենք շարունակում ենք գնահատել ներկա իրավիճակը, տեղեկացնել եւ խորհրդակցել անդամ պետությունների հետ: Մենք նաեւ հետումուտ ենք լինելու շարունակել Հայաստանյան մեր գործընկերների հետ ընթացող խորհրդակցությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Եվրամիությունը կկասեցնի Twinning ծրագիրը: Ի դեպ՝ մեր աղբյուրը նշում է, որ ԵՄ-ն ավարտին կհասցնի միայն սկսված ու ավարտման փուլում գտնվող ծրագրերը, սակայն արդեն իսկ հաստատված, սակայն դեռեւս չսկսված ծրագրերը չեն ֆինանսավորվի:

Նշենք, որ Twinning-ի վերաբերյալ NEWS.am-ն ավելի լայն ու մանրամասն հարցում է ուղարկել ԵՄ հայաստանյան պատվիրակությանը: Մեր հարցաշարը ներառում է հետեւյալ հարցերը.

- Արդյոք Հայաստանի պետական որեւէ գերատեսչություն պաշտոնապես տեղեկացվել է Twinning ծրագրի դադարեցման մասին:

- Հնարավո՞ր է  Twinning -ը շարունակվի, սակայն կրճատվեն ծրագրերը:

- Կա՞ թեկուզ  Twinning -ի մեկ ծրագիր (թեկուզեւ հաստատման փուլում գտնվող), որը կարող է չիրականանալ՝ Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի հայտարարության պատճառով:

- Որքա՞ն է Twinning-ի բյուջեն (ըստ տարիների ու ծրագրերի):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ