News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Քենիայում 43 որբեր, որոնք օրական մեկ ժամ ոտքով քայլում են դեպի դպրոց եւ հակառակը, այժմ կարող են կրկնակի կրճատել իրենց ճամփորդության ժամանակը՝ շնորհիվ հեծանիվների, որը նրանք ստացել են Գլենդելում բնակվող դեռահաս Սեպուհ Բազիկյանի ֆինանսական օգնության շնորհիվ: Այս մասին գրում է Glendale News-Press-ը:

Տարվա ընթացքում Բազիկյանը մոտ 5 հազար դոլար է հավաքել, որպեսզի 43 հեծանիվ ձեռք բերի «World Bike Relief» կազմակերպության միջոցով, որն էլ հենց օգոստոսին հեծանիվները հասցրել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից 115 կմ հեռավորության վրա գտնվողն Մակուենիի մանկատուն:

Դեռահասը մեկնել է Մակուենի, որպեսզի տեսնի, թե ինչպես են աֆրիկացի որբերն ստանում հեծանիվները: Նա քենիացի երեխաներին հեշանիվ վարել է սովորեցրել: «Դա իմ կյանքում ամենազարմանալի զգացողություններից մեկն էր: Ես նրանց ծնողի դերում էի ինձ զգում»,-ասել է Սեպուհը:

Վերադառնալով Գլենդել, նա եւս 20 հեծանիվ է ձեռք բերել Քենիայի մեկ այլ մանկատան սաների համար: Հայ պատանդին նախատեսում է հոկտեմբերի 26-ին հեծանվային մարաթոն կազմակերպել Գլենդելում, որի մասնակիցները կարող են գումար նվիրաբերել Քենիայի երեխաների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ