News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Վրաստանը Եվրամիության հետ  Ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրի նախքան 2014թ. աշունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Զալքալիանին՝ մեկնաբանելով Լատվիայում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի հանդիպումը:

«Հանդիպումից հետո  Լեհաստանի արտգործնախարարը մեզ հայտնեց, որ  Վիլնյուսի գագաթաժողովում  Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումից հետո, ներառյալ` ազատ առեւտուրը, 2014թ. աշնանը փաստաթուղթը կստորագրվի, այսինքն` նախքան ԵՄ-ի ներկայիս հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ավարտը», - նշել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալը:

Ընդ որում Զալքալիանին զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի հետ, որը նախաստորագրումից հետո փաստաթղթի ստորագրմանն է սպասում արդեն երկու տարի:  «Այն, որ նախաստորագրումից  մի քանի ամիս անց արդեն կստորագրվի, վկայում է, թե ԵՄ-ի համար որքան կարեւոր են  «Արեւելյան գործընկերության երկրները»,  այդ թվում` Վրաստանը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ