News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանն այսօր ներքաղաքական խնդիրներ է լուծում, արտաքին քաղաքականությունում փոփոխությունների չեն լինի՝ անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտնել է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով այդ երկրում հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններին:

Ըստ նրա՝ Վրաստանի նախագահական ընտրություններում ընդամենը որոշվելու է նոր իշխանությունների նկատմամբ վստահության հարցը, քանի որ եթե «Վրացական երազանքի» թեկնածուն չընտրվի, դա ցույց կտա, որ նրանք չեն արդարացրել ժողովրդի հույսերը: «Անհաջողության դեպքում  կոալիցիան կարող է անգամ միասնական դիրքորոշում չունենալ, եւ ներքաղաքական ճգնաժամ կծագի», -նշել է Ջոնի Մելիքյանը:

Նա ընդգծել է, որ Վրաստանի  նոր իշխանությունների  հիմնական խնդիրն այն է, որ ժողովրդի սպասումները շատ ավելի մեծ էին, քան իրականում նրանք կարողացան անել:

Նշենք, որ Վրաստանում նախագահի թեկնածուների հայտերի գրանցումն ավարտվել է սեպտեմբերի 7-ին: Արդեն գրանցված են Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, անկախ թեկնածուներ, որոնց առաջադրել են նախաձեռնող խմբերը, այն է՝ Նեստան Քիրթաձեն, Միխայիլ Սահակաշվիլին եւ Գեորգի Լիլուաշվիլին, ինչպես նաեւ  «Վրացական երազանքի»  ներգայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ