News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ցավոք, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխան չուներ պատգամավորների հարցերին՝ կապված Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Նալբանդյանի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ, որը տեղի է ունեցել փակ դռների հետեւում:

Փաշինյանի խոսքով՝ քանի որ հանդիպումը փակ էր, ինքը չի կարող մանրամասները պատմել. «Կարող եմ միայն ասել, որ Նալբանդյանը չպատասխանեց մեր հարցերին եւ ոչ մի բովանդակային տեղեկատվություն մենք չստացանք»:

Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդարանական մի քանի խմբակցությունների նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում պարզաբանումներ է ներկայացրել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշման առնչությամբ: Հանդիպումն անցել է փակ դռների հետեւում:

Նշենք, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում, սեպտեմբերի 3-ին, հայտարարվել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու եւ հետագայում Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ