News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներն ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքը:

Նշենք, նիստին որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են նաեւ մինչեւ 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության զարգացման հայեցակարգի մշակմանը եւ մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերող հարցեր:

Քննության առարկա է դարձել 2014-2018 թ. ԱՊՀ անդամ պետությունների՝ հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի, թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի ու դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու թմրամոլության հակազդման ծրագրի, ինչպես եւ նախորդ հանդիպումներում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը:

Օրակարգի առաջին հարցի՝ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ