News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Դալիան քաղաքում հանդիպում է ունեցել  China Communication Constrction Company ընկերության գործադիր տնօրեն Վանգ Զիջհունին, ով վարչապետ Սարգսյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը:

Ընկերությունը մասնագիտացած է ճանապարհաշինության ոլորտում. իրականացնում է նախագծում, շինարարություն, սպասարկում: Այն  աշխարհում զբաղեցնում է ոլորտի 10-րդ հորիզոնականը: Ընկերության գործադիր տնօրենը Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում ներկայացված լինելու հարցում եւ արդեն իսկ մշակում են մի շարք առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացնեն ՀՀ կառավարության քննարկմանը:

 Այնուհետեւ վարչապետ Սարգսյանն հանդիպել է  Inspur  ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությանը ներկայացնում է ՏՏ ոլորտը. նախագծում եւ արտադրում է գերհամակարգիչներ, մշակում  ՏՏ ծրագրեր կրթության, ինդուստրիալ դիզայնի համար:

Ընկերության փոխնախագահ Ժհանգ Դոնգը վարչապետ Սարգսյանին   պատրաստակամություն է հայտնել  Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ տեղյակ են ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման մասին, եւ համաշխարհային շատ ընկերություններ ակտիվացնում են իրենց ներկայությունն Հայաստանի Հանրապետությունում: Ըստ Ժ.Դոնգի, այս ոլորտում կա զարգացման մեծ ներուժ եւ համագործակցության լայն հեռանկար:

Վարչապետ Սարգսյանն ընկերության ներկայացուցիչներին հայտնել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակայություններից  է:  Նա նշել է, որ անցած տարվանից Հայաստանն ունի իր ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որն աշխատում է պետություն-մասնավոր համագործակցությամբ:  Տիրգրան Սարգսյանը ներկայացրել է նաեւ վերջերս Երեւանում բացված ազատ տնտեսական գոտու առավելությունները, որոնք  հիմնականում նախատեսված են  ՏՏ ոլորտի ընկերությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ