News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22– ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։ Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերեւս հոկտեմբերի սկզբներին։ Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես էր եկել 2009 թվականի հունիսի 16-ին։ Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտարկյւսլները։

Սպասվող համաներումը եւս, ըստ մեր աղբյուրների, բավական ընդգրկուն է լինելու։ Այդ մասին առայժմ պաշտոնապես չի ասվում։ Փաստաթուղթը կհրապարակվի խորհրդարան ուղարկվելուց հետո, վերջին պահին միայն, երբ այն կդրվի քննարկման եւ քվեարկության, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2009-ին»,– գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ