News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, ըստ որոնց ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամկետն սպառվում է հոկտեմբերի 10-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամկետն սպառվում է ոչ թե հոկտեմբերի 10-ին, այլ նոյեմբերի կեսին»,-ասաց Բալայանը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 2-ին ելույթ է ունենալու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ եզրափակելով Հայաստանի 6-ամսյա նախագահությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ