News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Վիետնամում կրկին շատ յուրատեսակ առաջնություն է տեղի ունեցել՝ աստիճաններով արագ բարձրանալու աշխարհի առաջնություն:

Այս միջոցառմանը մասնակցել են 250 մարզիկներ, որոնք 4-ական հոգով վազել են աստիճանների վրայով՝ խուսափելով վնասվածքներից ու խցանումներից: Նրանք պետք է հաղթահարեին 2 հազար աստիճան:

Բոլոր մասնակիցներից ամենահաջողակը եղել է Գերմանիան ներկայացնող Թոմաս Դոլդը: Նրան հաջողվել է նպատակին հասնել 9 րոպե 14 վայրկյանում: Այդ ընթացքում նա բարձրացել է Հանոյ քաղաքի ամենաբարձր շենքի 72-րդ հարկը, հաղորդում է Life News-ը:

Թոմաս Դոլդը հայտարարել է, որ շատ է մարզվել հայրենիքում: Նա նշել է, որ մտադիր է մասնակցել նաեւ ՍԻնգապուրում եւ Հոնգկոնգում կայանալիք վազգի մրցումներին: Գերմանացի մարզիկն ասել է, որ իր ընկերների հետ մարզվելու է Ֆրանկֆուրտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ