News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ-ի եւ Կանադայի կլինիկաների մի խումբ ճանաչված նյարդաբանների, ովքեր Երեւանում են գտնվում «Կաթվածի բուժումը» միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով։  Նախարարը բարձր գնահատեց հայազգի մասնագետների աջակցությունը Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրում անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնի հիմնադրման եւ Հայաստանում նյարդաբանական ծառայության զարգացման գործում։ Դերենիկ Դումանյանը կարեւորել է, որ կենտրոնը գտնվում է ԵՊԲՀ-ում, քանի որ այստեղ են կրթվում ու վերապատրաստվում մասնագետները։ Սփյուռքահայ նյարդաբանները հայտնեցին, որ իրենց հիմնական նպատակը հայրենիքին օգտակար լինելն ու հայ ժողովրդի առողջությանը նպաստելն է։

Թե՛ նախարարը, թե՛ հյուրերը միակարծիք էին, որ անհրաժեշտ է  միջազգային  առաջատար փորձի ներդրումով ավելի զարգացնել  ծառայությունը` արդյունավետ բուժել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունները։ Քննարկվել են այս ուղղությամբ առաջիկա անելիքները։ Կարեւորվեց ինչպես ազգային ծրագրի մշակումը, այնպես էլ ծառայության ընդլայնումը, հեռուստակապի ներդրումն ու մասնագետների վերապատրաստումը։ Սփյուռքահայ նյարդաբանները խոստացել են աջակցել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական եւ այլ հարցերում։

Դերենիկ Դումանյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել  ոլորտի զարգացմանը։ Նա իր հյուրերին  նաեւ ներկայացրել է առողջապահության բնագավառում իրականացվող բարեփոխումներն ու հետագա ծրագրերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ