ՀինգշաբթիՀուլիս 31
  • USD 406.57
  • EUR 546.19
  • RUB 11.38

Տարեկան 40 մլն մարդ դառնում է բժիշկների թույլ տված սխալների զոհը

23:35, 21.09.2013 Տարածաշրջան: Աշխարհում Թեմա: Հասարակություն

Տարեկան աշխարհում գրանցվում է մոտ 40 մլն դեպք, երբ հիվանդանոցներում հիվանդները դառնում են սխալ բուժման զոհ կամ նրանց անհրաժեշտ խնամք չեն ցուցաբերում: Նման եղրահանգման են եկել Հարվարդի համալսարանի հասարակական առողջապահության ինստիտուտի գիտնականները, հաղորդում է BMJ Quality & Safety ամսագիրը:

Աշիշ Ժան ու նրա գործընկերները ընդհանրացրել են տարբեր երկրներում անորակ բուժօգնության վերաբերյալ անգլալեզում 4000 հոդվածների տվյալները: Ամենավաղ հրապարակված հոդվածը թվագրվում է 1976թ.-ին: Առաջին հերթին գիտնականներին հետաքրքրում էին դեղահաբերի ընդունումից հարուցված բարդացումները՝ միզուղիների բորբոքումներ եւ այլ հիվանդություններ, որոնք առաջանում են կատետորներից ու ներարկային կաթոցիկներից, տրոմբների առաջացում, ինչպես նաեւ պառկելախոց ու հիվանդանոցային պնեւմոնիա, հաղորդում է Medportal.ru-ն:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված ամեն 100 դեպքում հանդիպում է 14,2-ից մինչեւ 12,7 անորակ բուժօգնության (համապատասխանաբար հարուստ եւ ցածր կամ միջին եկամուտներով երկրներում): Ընդ որում բարձր եկամուտներով երկրներում խնդիրներ առաջանում են սխալ դուրս գրված դեղերի ու դրանց ընդունման հետեւանքով. դրա հետ բախվում է հիվանդների 5 տոկոսը: Երկրորդ տեղում տրոմբներիառաջացում է (3.3 տոկոս), երրորդ տեղում են պառկելախոցերը (2,4 տոկոս): Ցածր եկամտաբերությամբ երկրներում առաջին տեղում են տրոմբները(հիվանդների 3 տոկոսը), երկրորդում՝ սխալ դեղամիջոցների ընդունումը (2,9 տոկոս), իսկ երրորդ տեղում ՝ պառկելախոցերը՝ (2,4 տոկոս):

Բացի այդ, գիտնականները եզրակացրել են, որ անորակ բուժօգնություն տրամադրում են զարգացող երկրներում եւ երրորդ աշխարհի երկրներում: Եւ այդ ցուցանիշը հետգայում աճելու է: Այդ կերպ, գիտնականների կարծիքով, բոլոր երկրներում պետք ուշադրություն դարձնել ոչ միայն բուժօգնության մատչելիությանը, այլ նաեւ դրա որակին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

«Ժամանակ». ԵՄ երկրներում հայաստանցիների համար բարդացել է ապաստան ստանալը

Եթե նախկինում հայերին ապաստան չէին տալիս հատկապես Ֆրանսիայում եւ Բելգիայում, վերջերս այս խնդրի առջեւ են կանգնել նաեւ Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում...

Անչափահաս աղջիկը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել

Աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել...

Նոր նշանակումներ ԱԻՆ-ում

ՓԾ փրկարարական ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնում, ինչպես նաեւ...

Սայլակին գամված Քրիստինեն երազում է նոր սայլակի եւ դերասանուհի դառնալու մասին

Աղջիկը ծնվել է 6 ամսականում ՌԴ Լիպեցկ քաղաքում, բայց հիվանդության մասին ծնողներն իմացել են ուշ, երբ նկատել են, որ չի կարողանում նստել: Մեկուկես տարի անց վերադարձել են Հայաստան, որտեղ բնակվում են վարձակալած բնակարանում...

«Բանավեճի ակումբը» ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը

Կազմակերպիչները վստահ են, որ աստիճանաբար ավելի ու ավելի հանրայնացող «Բանավեճի ակումբը» կայացող հարթակ է երիտասարդների համար…

«Ժողովուրդ». Հեռանում է նաեւ «Վիտամինի» Վաչե՞ն

Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագոյի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում...