News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը պատասխանատվություն չի կրում ԱՄՆ-ում արգելված հայկական պանրի խմբաքանակի առումով: Այդ մասին նշված է Ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. « «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիս ամսին ԱՄՆ արտահանված N69-A խմբաքանակի պանիրը եղել է 15.05.2013թ. արտադրության եւ 6 ամիս պիտանիության ժամկետով: Տվյալ խմբաքանակի (1000կգ) պանիրն ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ եւ չի իրացվել ՀՀ շուկայում: Արտահանումից առաջ՝ ս.թ. հունիսի 11-ին, խմբաքանակի համար տրված լաբորատոր փորձաքննության եզրակացության հիման վրա (որով խմբաքանակը ճանաչվել է անվտանգ) Ծառայությունը ս.թ. հունիսի 18-ին տվել է անվտանգության սերտիֆիկատ: 2013թ. հունիսի 18-ին ՀՀ-ից արտահանված պանրում ԱՄՆ առողջության եւ հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի եւ դեղամիջոցների ադմինիստրացիայի կողմից արձանագրված խախտումների մասին հրապարակումը ադմինիստրացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին: Ծառայությունը պատասխանատվություն չի կրում արտահանվող բեռների փոխադրման, պահման եւ իրացման պայմանների համար»:

Ծառայությունը նաեւ անդրադարձել է մեկ այլ արտադրողի՝ «Արսեն եւ Ներսես» ՍՊԸ-ի կողմից արտադրված եւ ԱՄՆ արտահանված գազավորված ոչ ալկոհոլային խմիչքների (լիմոնի եւ անանուխի, դեղձի, նարնջի, բալի) վաճառքի արգելանքի մասին, որը կիրառվել էր՝ հիմք ընդունելով դրանցում ԱՄՆ օրենսդրությամբ արգելված կամ չմակնշված գունանյութերի առկայությունը: Տվյալ գունանյութերը, ՀՀ օրենսդրության համաձայն, համարվում են թույլատրելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ