ԱՄՆ Առողջապահության եւ հանրային ծառայությունների դեպարտամենտի սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը արգելել է հայկական երկու ընկերությունների պանրի ներկրումը: Արգելանք է կիրառվել, ընդհանուր առմամբ, 28 երկրների 100 պանրատեսակների նկատմամբ:
Հայաստանից արգելվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիրը (սեպտեմբերի 13-ից) եւ «Դուստր Մելանյայի» արտադրանքը (արգելքը գործում է 2011 թ. դեկտեմբերի 21-ից): Երկուսում էլ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ; «Լոռիում» դա COLI (TYPICAL) ցուպիկն է, իսկ «Դուստր Մելանյայում»՝ E.Coli-ն;
Նշենք, որ «ԱՄՄ» ընկերությունը գտնվում է Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում:




























