News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արեւելյան հատվածում գտնվող Վան նահանգում սեպտեմբերի 26–ի առավոտյան հերթական երկրաշարժն է գանցվել:

Թուրքական  Milliyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժների ուսումնասիրության ինստիտուտից հայտարարություն են տարածել, որ սեպտեմբերի 26-ին,  05:55-ին,  Վանի Արճեշ քաղաքի մոտակայքում՝ Աքչիֆթ գյուղի մոտակայքում  4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:  Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 5 կմ խորության տակ:

Նշենք, որ  Վանի նահանգում 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով մահացել էր ավելի քան 600 մարդ: Նոյեմբերի 9-ին երկրորդ երկրաշարժն էր տեղի ունեցել` 5,7 մագնիտուդով, որն ավելացրել է զոհերի եւ ավերածությունների թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ