News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Էջմիածնում սեպտեմբերի 24-27-ին կայացած Եպիսկոպոսական հավաքի արդյունքներով՝ որոշում է կայացվել օգնության հիմնադրամ է ստեղծել Հայաստանի, Արցախի եւ չունեւոր սիրիահայ ընտանիքների համար: Այս մասին սեպտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արքեպիսկոպոս Նարեկ Ալեմեզյանը:

Նրա խոսքով՝ բարեգործական հիմնադրամն արդեն հավաքել է 2 մլն դոլար, նվիրատվություններ են սպասվում նաեւ հայկական համայնքներից: Արքեպիսկոպոսը հաղորդել է, որ իրականացվել է միջոցների համահայկական հավաք:

Անդրադառնալով Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի կրած նյութական վնասին, արքեպիսկոպոսը ընդգծել է, որ էապես տուժել է Դեյր-էզ-Զորում  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, այրվել է նաեւ Հալեպում Սուրբ Գեւորգի եկեղեցին: Նա միաժամանակ համոզմունք է հայտնել, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Սիրիայի հայ համայնքը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի վերականգնի ոչ միայն հայկական եկեղեցական ժառանգությունը, այլեւ իրենց տներն ու մշակութային կոթողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ