News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, իր աշխատանքն է սկսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 4-ը:

Այս նստաշրջանի ընթացքում պատվիրակներին կդիմեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Ծրագրվում է, որ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա հոկտեմբերի 2-ին, որից հետո կպատասխանի պատվիրակների հարցերին:

ԵԽԽՎ պատվիրակների առաջ սեպտեմբերի 30-ին ելույթ կունենա նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի ԱԳ նախարարը կներկայացնի Երեւանի նախագահության արդյունքները, ինչպես նաեւ կպատասխանի պատվիրակների հարցերին:

Օրակարգում են ազգային անվտանգության եւ տեղեկատվության հասանելիության խնդիրները, Բոսնիայի եւ Հերցեգովինայի ժողովրդավարական ինստիտուտների գործառնությունը: Պատվիրակները նաեւ ցանկություն են հայտնել անդրադառնալու Սիրիայում տիրող իրավիճակին եւ այն հարցերին, որոնք վերաբերում են ԵՄ-ում մարդու իրավունքների պահպանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ