News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ  աշնանային նստաշրջանի շրջանակներում Ստրասբուրգում նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստանի»  խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը խոսքով, քանի որ սպառվել է Հայաստանի նախագահության վեցամսյա ժամկետը, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում հոկտեմբերի 1-ին  ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ եզրափակելով Երեւանի վեցամսյա նախագահությունը:

«Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին հանդես կգա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ենթադրվում է, որ նստաշրջանի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան խնդրի կարգավորման կարեւոր հարցեր, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ եվրոպական պատգամավորների կողմից: Եվրոպացի պատգամավորները նաեւ բաց չեն թողնի առիթը հարցնել Հայաստանի նախագահին Մոսկվա կատարած այցելության մասին, եւ, մասնավորապես, Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին»,- նշել է Զոհրաբյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգին՝ Զոհրաբյանը նշել է, քր նախատեսվում է նաեւ Սերբիայի նախագահի ելույթը: Օրակարգում է նաեւ բրիտանացի պատգամավոր Ջիմ Շերիդանի՝ եվրոպական ռազմական կոնֆլիկտների ընթացքում անհետ կորածների մասին զեկույցը: «Կարծում եմ կարեւոր է, որ զեկույցում ընդգրկվել է նաեւ իմ առաջարկն այն մասին, որ կողմերը անհետ կորածների հայտնաբերման գործում պետք է աշխատեն դե ֆակտո կոնֆլիկտի մասնակիցների հետ, եւ պարտադիր կերպով փոխանակվեն տեղեկատվությամբ: Չնայած ադրբեջանցի պատգամավորների ընդդիմությանը, առաջարկն ընդգրկվել է զեկույցում, որն էլ հաստատվել է հանձնաժողովի կողմից»,- նշել է Զոհրաբյանը:

Պատգամավորը նաեւ կարծիք է հայտնել, որ նստաշրջանում քննարկման կարեւոր հարցերից մեկը կլինի իրավիճակը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, Սիրիայում, ինչի առթիվ նա կներկայանա նաեւ Սիրիայի հայ համանյքի դրության վերաբերյալ հայտարարությամբ: Նշենք, որ հայկական պատվիրակությունը Ստարսբուրգ կմեկնի սեպտեմբերի 29-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ