Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Թյուրքական պետությունների կազմակերպության առաջիկա 13-րդ գագաթնաժողովի մասին, վստահություն է հայտնել, որ թյուրքական աշխարհի երկրները կպահպանեն միասնությունը նրանց միջև եղբայրական կապերը հակառակ դրանք խաթարելու փորձերի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նա նաև նշել է, որ Թուրքիան չի ձգտում առճակատման այլ երկրների հետ, այլ մտադիր է պաշտպանել իր իրավունքներն ու շահերը Արևելյան Միջերկրականի ծովային գոտիներում։
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Էրդողանը նախազգուշացրել է նրանց, ովքեր կարող են դիտարկել Թուրքիայում նմանատիպ իրադարձությունների հնարավորությունը՝ եվրոպական որոշ երկրներում բողոքի ցույցերի ֆոնին։ Նա ընդգծել է, որ երկիրը թույլ չի տա իր քաղաքական կամքը ենթարկել փողոցային բողոքներին։





























