Այսօր բացված Փարիզի միջազգային ավտոսրահը դարձել է բազմաթիվ կոնցեպտուալ մեքենաների պրեմիերայի հարթակ, որոնցից մեկը Peugeot RCZ Vision-ն է։
RCZ հապավումը ծանո՞թ է ձեզ։ Ամեն ինչ ճիշտ է․ հենց այд տառային համադրությամբ 2009–2015 թվականներին արտադրվում էր երիտասարդական առաջաքարշակ կուպեн, որը որոշ ժամանակ նույնիսկ պաշտոնապես վաճառվել է ՌԴ-ում։
Կոնցեպտուալ RCZ Vision-ում փորձել են պահպանել նախորդի ձևաչափը, սակայն էքստերիերը կատարել են ապրանքանիշի կորպորատիվ ոճի ժամանակակից մեկնաբանությամբ։ Ուշադրություն են գրավում բարդ LED ցոլարձակ լապտերներն ու լույսերը, թեքված հետևի թափքի հատվածը, կողային մասերի բարդ ձևավորումը, գրում է Drom.ru-ն։ Ավտոմեքենայի տանիքի պանելի «բլուրները» և հետևի խրթին ապակին հին RCZ-ի ուղղակի քաղվածքներն են։
Մեքենայի սրահը զուտ փորձարարական է։ Ֆրանսիական բրենդի դիզայներները մշակել են «ուղղանկյուն» ղեկ՝ չորս կլոր բացվածքներով։ Նշվում է, որ մեքենայում ղեկային կառավարումն իրականացված է steer-by-wire տեխնոլոգիայով (հրամանները փոխանցվում են լարերով՝ առանց մեխանիկական կապի)։
Վերածնված սերիական RCZ-ը կհայտնվի 2028–2029 թվականներին, այն խոստանում են կառուցել STLA One էլեկտրական հարթակի վրա՝ 1000-վոլտանոց ճարտարապետությամբ։ Բացի դրանից, կառուցվածքում նախատեսվում է նորարարական պինդ մարտկոց ներդնել։ Ենթադրաբար դա հնարավորություն կտա 10%-ից մինչև 80% լիցքը լրացնել տասը րոպեում։





























