News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մաքդոնալդը առաջարկում է Հարավային Կովկասում միասնական տնտեսական գոտի ստեղծել: Այցով Վրաստանում գտնվող ամերիկացի դիվանագետը հաղորդել է, որ այդ գաղափարին կողմ է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Վարչապետը հասկացել է այդ առաջարկության էությունը: Նա արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական առաջնորդների հետ, որտեղ այդ նախաձեռնությունն արտովել է»,-հայտարարել է Մաքդոնալդը, փոխանցում է Գրուզիա Online-ը:

Լրագրողների այն հարցին, թե որքանով է հնարավոր այդպիսի գոտու ստեղծումն այն պայմաններում, երբ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, իսկ Վրաստանը նայում է Եվրոպայի ուղղությամբ, Մաքդոնալդը պատասխանել է, որ լավատեսորեն տրամադրված, քանի որ Վրաստանին, Ադրբեջանին ու Հայաստանին «շատ բան է միավորում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ