News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Օրերս ուշագրավ դեպք է բացահայտվել: Պարզվել է մի երեւանաբնակ 9-րդ դասարանի աշակերտ համակարգչային տեխնիկայի միջոցով մի քաղաքացու հաշվից հափշտակել է մոտ մեկ միլիոն դրամ:

Մի քանի ամիս առաջ մի քաղաքացի կորցրել է իր վիզա քարտը, որից մեկ օր անց բանկից զանգել եւ տեղեկացրել են, որ VISA քարտը վերադարձրել են իրենց: Ըստ կնոջ հաշվարկների, մի քանի ամսվա ընթացքում հաշվի վրա պետք է հավաքված լիներ իր մի քանի ամսվա աշխատավարձը, որը մեկ միլիոն դրամ էր կազմելու: Սակայն պարզվել է, որ հաշվին գումար չկա:

Ամիսների հետաքննության արդյուnքում պարզվել է, որ հաշվի գումարը համակարգչային տեխնիկայի օգնությամբ հափշտակել է 9-րդ դասարանի մի աշակերտ: Այս միջադեպի կապաkցությամբ ոստիկանությունից ճշտեցինք, որ անչափահասի նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով որոշում է կայացվել հարուցված քրեական գործը կարճել եւ քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ արաքը կատարելու պահին անձը քրեական պատասխանատվության ենթարկվելու օրենքով նախատեսված տարիքում չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ