News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանն իր միջազգային գործընկերների հետ, իր վրա սիրիացի փախստականներին աջակցելու պարտականություններ է վերցրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին,  հայտարարել է Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում:

Նա ընդգծել է, որ Հայաստանը աջակցում է արդեն իսկ հասած պայամանավորվածություններին՝ կապված միջազգային մակարդակում սիրիական ճգնաժամը կարգավորելու հետ: Հայաստանը ողջունում է նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում քիմիական զենքի ոչնչացման վեաբերյալ բանաձեւի ընդունումը: «Ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի փախստակաները Հայաստանում լիարժեքորեն պաշտպանված լինեն, փորձում ենք գտնել մեր քույրերի եւ եղբայրների խնդիրների լուծումները: Հայաստանում սիրիահայ երեխաների համար դպրոց է հիմնադրվել, որպեսզի նրանք կարողանան շարունակեն ուսումը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հավատում է, որ Սիրիայում տիրող իրավիճակը կկարգավորվի: «Հայաստանն աջակցում է միջազգային բանակցություններին՝ կապված Սիրիայում ճգնաժամի հաղթահարման միջազգային բանակցությունների հետ: Մենք աջակցում ենք միջազգային մակարդակում արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին»,-հայտարարել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ