News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի նախագահի որոշումը՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմից ընդդիմադիր պատգամավորին հանելու մասին, ընդունելի է, եթե պատգամավորի հայտարարությունը քննարկվի վիրավորանք հասցնելու առումով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելու մասին որոշումը:

Նախարարը նշել է, թե չի ցանկանում անդրադառնալ կոնկերտ այդ դեպքին: «Եթե հարցը դիտարկենք այն տեսանկյունից, որ դա զրպարտություն եւ վիրավորանք է, խորհրդարանի նախագահի որոշումն ընդունելի է»,- ասել է նա:

Նշենք, որ Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հաշվի առնելով  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  է  ենթակետը`  հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ եւ մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»,- նշել էր ԱԺ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ