News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի վերջին հայտարարությունը միջուկային հարցի կարգավորման վերաբերյալ կքննարկվի Ժնեւում, հոկտեմբերի 7-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ դա կքննարկվի Ժնեւի հանդիպմանը` հաջորդ շաբաթ, որին Իրանը համաձայնել է», - Ինդոնեզիայի Բալի կղզում` ԱԽՏՀ-ի գագաթաժողովի շրջանակում, լրագրողներին հայտնել է Լավրովը:

Միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) բանակցությունների հերթական փուլն Իրանի հետ տեղի կունենա Ժնեւում` հոկտեմբերի 15-16-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ըստ Լավրովի` ԱՄՆ-ն կարող է փոխել իր դիրքորոշումը ՀՀՊ-ի հարցում, երբ բոլորը հասկանան, որ Իրանի կողմից ոչ մի սպառնալիք չկա: Այս մասին նա հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների արդյունքում: Նախարարը ուշադրություն է դարձրել Քերրիի այն հայտարարությանը, որ «քանի դեռ սպառնալիք կա Իրանի կողմից, ամերիկյան կողմի ծրագրերն ուժի մեջ կմնան»: «Կարծում եմ` հենց բոլորը համաձայնության եւ միակարծության գան, որ սպառնալիք այլեւս գոյություն չունի, այդ ծրագրերը կվերանայվեն», - նշել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ջոն Քերրին հայտնել է, որ Իրանի կողմից հրթիռային սպառնալիքը, որից պաշտպանվելու համար ԱՄՆ-ն Եվրոպայում ՀՀՊ-ի համակարգ է ծավալել, դեռ պահպանվում է:  «Եվրոպայում ՀՀՊ համակարգի վերաբերյալ կոնկրետ քայլերի եւ եզրակացությունների մասին խոսելն անժամանակ է: Սպառնալիքը կա, այն դեռ ամբողջությամբ չի վերացվել», - հավելել է Քերրին:

Քերրին լրագրողներին նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն Իրանի ղեկավարությանը կոչ են անում  միջուկային հարցի վերաբերյալ նոր առաջարկներով հանդես գալ, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Agence France-Presse-ը:

Նախօրեին Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հայտնել էր, որ արեւմտյան երկրները պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն`  Իրանի միջուկային խնդրի կարգավորման նոր առաջարկություններով: Արեւմտյան երկրների նախորդ առաջարկություններն Իրանին եղել են, մասնավորապես, ուրանի մինչեւ 20% հարստացումը դադարեցնելու վերաբերյալ, որն, ըստ Թեհրանի, անհրաժեշտ է հետազոտական նպատակների համար,  ինչպես նաեւ Ֆորդու գործարանում ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ