News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին ընդունել է Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի  գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ բարեկամ Իրանի հետ հատկապես վերջին տարիներին միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվորեն զարգանում են` նշելով, որ Հայաստանի կառավարությունը ողջունում եւ խրախուսում է այդ համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ պատվիրակության այցն արդյունավետ կլինի` Հայաստանի գործընկերների, մասնավորապես` Արմավիրի մարզի հետ փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման տեսանկյունից:

Հյուրերը նույնպես նշել են, որ գործընկեր տարածաշրջանների միջեւ արդեն բավականին հետաքրքիր համագործակցության հիմք է դրվել, բայց առկա է փոխգործակցության  բավականին մեծ ներուժ: Նահանգապետի խոսքով` Իրանի նոր կառավարությունը նույնպես ողջունում է Հայաստանի հետ միջտարածաշրջանային մակարդակով հարաբերությունների խորացումը, եւ այս ձեւաչափով գործակցության զարգացումը համարում է առաջնահերթություն:

Նահանգապետը նաեւ փոխվարչապետին եւ Արմավիրի մարզպետին հրավիրել է այցելել Արեւմտյան Ատրպատական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ