News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը բավական բարդ է լինելու: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարնեերի նախարար Արմեն Մովսիսյանը: «Իմ կարծիքով՝ մոտ 120 պայմանագրերի մասին է խոսքը, ինչպես կառավարության նիստում հայտարարվեց: Կոնկրետ ժամկետ դժվար է ասել, բայց աշխատանքային խմբերը գիշեր-ցերեկ աշխատում են»,-ասաց Ա. Մովսիսյանը:

Նրա կարծիքով՝ գազի գինը որոշիչ չի եղել Մաքսային միությանը անդամակցելու որոշման համար, թեեւ որոշ նշանակություն ունեցել է: «Մենք պետք է ճիշտ գնահատենք մեր տնտեսության հնարավորությունները, չպետք է բարձր մատերիաների հետեւից ընկնենք»,- նշեց նախարարը: Նրա ներկայացմամբ՝ առաջիկա 15-20 տարիների ընթացքում մեր արտադրանքի համար լավագույնը ռուսական շուկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ