News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մոտ ժամանակներս կանցկացնի հեռուստամարաթոն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության համար միջոցներ հավաքելու նպատակով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Սա նման բնոյթի երրորդ նախագիծն է, որն իրականացնում է հիմնադրամը: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը կնպաստի ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես է Հայաստանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Ուղիղ կապ հաստատող ավտոմայրուղին կդառնա Հյուսիսային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածի միջեւ կենսական կարեւորության ճանապարհ, որը նկատելիորեն կկրճատի ուղեւորությունները ընթացքը, կնպաստի Ղարաբաղի շատ համայնքների տնտեսությանը, կբարելավի միջհամայնքային կապերն ու էապես կբարելավի աշխարհագրական հասանելիությունը՝ զարգացման նպատակով տեղական նախաձեռնությունների իրականացման համար: Այս պահին Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ ցամաքային կապը իրականացվում է Բերձոր համայնքի միջով, որով անցնում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ