News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ շվեյցարահայ բարերարներ տեր եւ տիկին Տիգրան եւ Հելենա Իզմիրլյաններին:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանում եւ Արցախում տարիներ ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց շարքն այսօր համալրվում է եւս մեկ կարեւոր նախաձեռնությամբ՝ Երեւանում Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական հաստատության վերաբացմամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանին պարգեւատրել է ՀՀ պետական բարձր պարգեւներից մեկով՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ երկարամյա ազգանվեր գործունեության համար: Պարգեւատրման արարողությանը ներկա են գտնվել նաեւ Իզմիրլյան ընտանիքի անդամները:

Բարերար Տիգրան Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Հայրենիքի բարձր պարգեւին արժանացնելու եւ գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր նվիրյալ ծնողների շնորհիվ է, որ ինքն ու իր ընտանիքը հայրենանվեր գործունեություն են ծավալում, ինչի համար անսահման հպարտ են. «Հայաստանը մեր սրտերում է եւ մշտապես է լինելու»,-Իզմիրլյան ընտանիքի անունից վստահեցրել է ազգային բարերարը, ով աշխարհասփյուռ հայությանը միավորելու եւ հայրենանվեր ձեռնարկումների մղելու գործում մեծապես կարեւորել է նաեւ Հայ եկեղեցու դերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ