News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ներկա  է եղել Երեւանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բացմանը:Նա շրջել է վերանորոգված շինությունում, ծանոթացել է հիվանդների սպասարկման պայմաններին, զրուցել է անձնակազմի հետ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ընդգծել է կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը, հիվանդանոցը զինված է նորագույ բժշկական սարքավորումներով եւ կարող է ընդունել միաժամանակ մեծ քանակությամբ հիվանդների, բուժումն իրականացնել ամենաբարձր եւ ժամանակակից մակարդակում: Կենտրոնը բացվել է Տիգրան եւ Հելենա Իզմիրլյանի աջակցությամբ:

2001-ին կենտրոնը սեփականացվել է եւ հանձնվել Առաջնորդանիստ Էջմիածնին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու: Դրանից հետո կենտրոնում իրականացվել են 12 մլն դոլարի բարեկարգման աշխատանքներ:

Ներկայումս կենտրոնն ունի ինը հիմնական բաժանմունքներ եւ նախատեսված է 139 հիվանդների ընդունելու: Ներկայում կենտրոնում աշխատում է մոտ երկու հարյուր շխատակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ