News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մոսկվացի Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալ Օրհան Զեյնալովը Ադրբեջանում մեկ այլ սպանության գործով է հետախուզվում: Այս մասին հոկտեմբերի 15-ին Մոսկվայի կառավարության նիստում հայտարարել է ՆԳՆ Մոսկվայի վարչության ղեկավար Անատոլի Յակունինը:

Ըստ նրա՝ Մոսկվայի ոստիկանությունը կապվել է ադրբեջանցի գործընկերների  հետ եւ պարզել, որ կասկածյալը Ադրբեջանում այլ սպանության գործով հետախուզվում է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինտերֆաքսը» հայտնում է որ ոստիկանությունը դիմել է քաղաքացիներին՝ կասկածյալ Օրհան Զեյնալովի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաղորդելու հորդորով:

Ոստիկանությունից նաեւ հայտնել են, որ Անատոլի Յակունինը զբաղեցրած պաշտոնից ազատել է  ՆԳՆ Արեւմտյան Բիրյուլեւոյի վարչության ղեկավար Գենադի Կավերինին եւ ՆԳՆ փաստաթղթեր է ուղարկել ՆԳՆ Հարավային օկրուգի գծով ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ