News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 70-ամյակի առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ԳԱԱ: Կառավարության ղեկավարը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է ակադեմիայի տարբեր ինստիտուների ձեռքբերումների ու գիտական նորարարությունների  ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե շնորհավորելով ՀՀ ԳԱԱ-ին 70-ամյակի կապակցությամբ, վարչապետը կարեւորել է երիտասարդների ներգրավումը  գիտահետազոտական ինստիտուտներ, որպեսզի նրանց մոտ էլ գիտությամբ զբաղվելու ցանկություն առաջանա: «Մանավանդ, որ մենք այսօր տեսանք, թե հայ գիտությունն ինչ առարկայական արդյունքներ է առաջարկում, որից օգտվում են նաեւ բնակչությունը, արտադրական ձեռնարկությունները: Ունենք բավականին հետաքրքիր աշխատանքներ, որոնք ԶԼՄ-ների շնորհիվ պետք է լավագույնս ներկայացվեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր այցի ընթացքում պարզվել է, որ Սիլիկոնյան հովտի առաջատար ընկերություններն էլ ունեն ֆինանսական խնդիրներ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել գիտության ֆինանսավորման եւ  արտադրության շղթա, որպեսզի  մասնավոր հատվածն էլ մասնակցի  գիտության ֆինանսավորմանը: «Ուրախ եմ, որ այսօր մեր ինստիտուտներն այդպիսի ուղղություն են ընտրել, որ ոչ միայն պետությունից ակնկալեն ֆինանսավորում, այլեւ մասնավոր հատվածից: Արդեն տեսնում ենք, որ այդ փոփոխությունը մեր գիտության մեջ տեղի է ունենում: Մենք տեսանք տարբեր  առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել գյուղատնտեսության,  շինարարության եւ այլ ոլորտներում»,- նշել է վարչապետը: 

Գիտության բնագավառում երկարատեւ, բեղմնավոր գիտական գործունեության եւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին եւ ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, տեխնիակական գիտությունների թեկնածու Տիգրան Զարգարյանը եւ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Զավեն Անդրիասյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ