News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հնարավոր է էլեկտրաէներգիայի արտահանում: ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ մրցակցությունը կարգավորող հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 15-ին հաստատել է ԼՂՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման կարգը:

Ըստ որոշման` էլեկտրաէներգիայի արտահանումը կթույլատրվի միայն այն դեպքում, եթե ամբողջովին բավարարվի ներքին պահանջարկը:

Հանձնաժողովի լրատվական ծատայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ կարգն ընդունվել է` հաշվի առնելով տարեցտարի էլեկտրաէներգիայի արտադրության աճը:

Նշենք, որ 2013 թ. առաջին կիսամյակում ԼՂՀ-ում արտադրվել է 93.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 43.4%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ