News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ես շատ եմ սիրում հայերին եւ երբեք դա չեմ թաքցրել: Այս մասին Ախալքալաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որն այստեղ է եկել ներկայացնելու «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին: Իվանիշվիլին հույս է հայտնել, որ «հայ եղբայրները» կպաշտպանեն նրա թեկնածությունը:

«Մենք կհաղթենք նաեւ այս ընտրություններում: Ես հաստատ գիտեմ, որ այդ հաղթանակում ողջ Ախալքալաքը, մեր հայ եղբայրները, մեր հայրենակիցները կաջակցեն մեզ: Մեր կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրի ընտանիքը բարեկեցություն զգա: Մենք իսկապես եղբայրներ ենք եւ դուք Վրաստանի նույնպիսի քաղաքացիներ եք, ինչպես մենք: Վրաստանը մեր հայրենիքն է:

Վրաստանն ունի խնդիրներ, մենք տարածքներ ենք կորցրել, խնդիրներ ունի նաեւ Հայաստանը եւ ես հույս ունեմ, որ մենք բոլորս միասին կհաղթահարենք դա եւ արժանապատվորեն կկանգնենք վերականգնման ճանապարհին»,-հայտարարել է Իվանիշվիլին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ