News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Բրիտանական հեռուստաալիքներից մեկով, հոկտեմբերի 15-ին տեսանյութ է հեռարձակվել, որտեղ երեւում է, թե ինչպես է ծպտված ոստիկանը Լոնդոնի կենտրոնական մարդաշատ փողոցում ձերբակալում կասկածյալներից մեկին, երբ վերջինս շրջապատված էր մարդկանցով:

Ինչպես հաղորդում է Jerusalemonline-ը` լուսանկարից պարզ է դարձել, որ ձերբակալվածը ադրբեջանական ծագումով 28-ամյա ահաբեկիչ է եղել: Նրան ձերբակալել են Լոնդոնի արեւմտյան մասում գտնվող  Միջերկրական ռեստորանի մոտ:

Հիշեցնենք, որ բրիտանական ոստիկանությունը ահաբեկչական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով չորս մարդ է ձերբակալել:

Մի քանի ադրբեջանցիներ ու թուրքեր խոշոր ահաբեկչություն են նախապատրաստել Լոնդոնում 

Չորս կասկածյալներին ձերբակալել են, որպեսզի կանխեն ահաբեկչական գործողությունը: Ոստիկանները Լոնդոնի 6 փողոցներում որոնողական աշխատանքներ են անցկացրել` ահաբեկչության հետ կապված լրացուցիչ ապացույցներ հայտնաբերելու համար: Ահաբեկիչներին ձերբակալել են Լոնդոնի տարբեր հատվածներում եւ տեղափոխել քաղաքի հարավում գտնվող ոստիկանական բաժանմունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ