Հոկտեմբերի 13-ի երեկոյան Լոնդոնում ձերբակալվածները, որոնց կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, ծնունդով Թուրքիայից, Ալժիրից, Պակիստանից եւ Ադրբեջանից են: Նման մանրամասներ են հաղորդում տեղի լրատվամիջոցները՝ վկայակորելով բրիտանացի իրավապահներին: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ ձերբակալվածները Բրիտանիայի քաղաքացիներ են՝ 25-29 տարեկան:

Ինչպես հաղորդում է NEWSru.Israel-ը, բրիտանական անվտանգության մարմինների աղբյուրը հաղորդել է, որ կասկածյալները խոշոր ահաբեկչություն են նախապատրաստել, ինչպես տեղի էր ունեցել Քենիայի մայրաքաղաքի Westgate առեւտրի կենտրոնում:

Հիշեցնենք, որ Նայրոբիում հարձակման արդյունքում սպանվել էր 67 մարդ, այդ թվում՝ արեւմտյան երկրների քաղաքացիներ: