Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին Իրանի նավաստիների գործողությունները Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի անվտանգությունն ապահովելու գործում, անվանել է Իսլամական Հանրապետության հզորության խորհրդանիշ միջազգային ասպարեզում, հաղորդում է Mehr-ը։

Այս մասին Իրանին հայտարարել է «Նաբովվատ» երրորդ ռազմածովային գոտի այցի ընթացքում։ Նա ընդգծել է զինծառայողների անձնազոհությունն ու արիությունը, որոնք, ըստ նրա, կարևոր դեր են խաղացել 40-օրյա պատերազմի ընթացքում երկրի ծովային սահմանների պաշտպանության գործում։

«Ռազմավարական կարևորություն ունեցող ծովային շրջաններում արդյունավետ և պատասխանատու ներկայության շնորհիվ ՌԾՈւ խիզախ նավաստիները մեծ քայլ են կատարել երկրի ծովային սահմանների պաշտպանության, ինչպես նաև Իրանի ծովային անվտանգության ու հեղինակության ամրապնդման ուղղությամբ», — հայտարարել է իրանցի դերծովակալը։

Իրանին նշել է, որ ռազմածովային ուժերի գործողությունները ցույց են տալիս Իրանի պատրաստակամությունը պաշտպանելու իր ռազմավարական շահերը և ապահովելու անվտանգությունը առանցքային ծովային շրջաններում։