Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո Հորմուզի նեղուցի կառավարումն ու այնտեղ նավագնացության պայմաններն այլևս նախկինը չեն լինելու, հաղորդում է Mehr-ը։
Ըստ նախարարի, հակամարտությունը փոխել է Մերձավոր Արևելքում ռազմավարական իրավիճակը և ստեղծել նոր իրողություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել։
«Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության ուղիներն այլևս նախկինի պես չեն լինի, և նեղուցն ինքնին չի կառավարվի հին կանոններով»,- և ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածի հետևանքով զոհվա, փաստաթղթավորման կենտրոնի դիվանագետ Քամալ Խարազիի թանգարանի բացման արարողության ժամանակ հայտարարել է Արաղչին։
Նախարարը հիշեցրել է, որ տասնամյակներ շարունակ նեղուցի երկու կողմերում գտնվող Իրանը և Օմանը սահմանափակումներ չեն մտցրել ծովային երթևեկության վրա և մասնակցել են նավագնացության անվտանգության ապահովմանը։ Սակայն փետրվարի 28-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո Թեհրանը սահմանափակել է անցումը այս ռազմավարական նշանակություն ունեցող երթուղով։
Արաղչին նաև զգուշացրել է, որ Իրանի դեմ նոր ռազմական հարձակումը սխալ կլինի։ «Եթե ագրեսորների մոտ պահպանվել է ողջախոհությունը, նրանք կրկին չեն փորձի հարձակվել իրանցի ժողովրդի վրա։ Նրանք արդեն երկու անգամ փորձել են և տեսել արդյունքը»,- հայտարարել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները՝ առանց օտարերկրյա ռազմական ուժերի ներկայության։ Ըստ Արաղչիի, Թեհրանը հանդես է գալիս հարևանների հետ խաղաղ համակեցության և տարածաշրջանային անվտանգության միասնական համակարգի ստեղծման օգտին։
Նախարարը հավելել է, որ պատերազմի դադարեցումը պետք է ընդգրկի բոլոր ճակատները և նախատեսի ռազմական գործողությունների դադարեցում ողջ տարածաշրջանում։ Հակառակ դեպքում, նրա կարծիքով, կայուն և տևական կայունության հասնել չի հաջողվի։





























