News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այս տարվա երրորդ եռամսյակում 8-ով ավելացրել է լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով դատական հայցերը եւ այս տարվա 9-ը ամիսների ընթացքում դրանց թիվը հասել է 20-ի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների մասին 2013թ-ի երրորդ եռամսյակի զեկույցը:

Նրա խոսքով՝ 2013թ-ի երրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության մեկ դեպք: Լրատվամիջոցների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակն այս եռամսյակում հասել է 15-ի, որոնցից 8-ը վերոհիշյալ դատական գործերն են, 6-ը՝ քաղաքացիական շարժումների ընթացքում գործունեության խոչընդոտումները, իսկ մեկն այլ բնույթի ճնշում է:

Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, ապա այս տարվա երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է երկու դեպք: Նա նաեւ նշեց, որ ճնշումները կապված էին հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ: Մասնավորապես լրագրողների աշխատանքի հետ կապված անհանդուրժողականության դեպքեր են արձանագրվել քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի եւ Երեւանի «Փակ շուկան» «Երեւան Սիթիի» վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումների ընթացքում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ