News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Mouvement lycéen : heurts entre manifestants et... по lemondefr

Փարիզում հոկտեմբերի 18-ին դարձյալ փողոց են դուրս եկել վարժարանների սովորողները, որոնք բողոքում են Կոսովոյից ուսանող Լեոնարդա Դիբրանիի արտաքսման դեմ, որին հանձնել են ոստիկանությանը, ինչպես նաեւ Հայաստանից 19-ամյա  ուսանող Խաչիկ Խաչատրյանի հայրենիք արտաքսման դեմ: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Monde»-ն:

Ոստիկանության տվյալներով՝ ցուցարարները թվով 4000 էին, իսկ Լիցեյների ազգային միության տվյալներով՝ 12 000: Բողոքարարները պահանջում են հետ վերադարձնել Ֆրանսիայից արտաքսվածներին: Լիցեյների ազգային միության ներկայացուցիչ Իվան Դեմենտոնի խոսքով՝ ավելի քան 10 000 ուսանողներ ցույցեր են անցկացրել Ֆրանսիայի շրջաններում, այդ թվում նաեւ Մարսելում, Գրենոբլում, Անժում, Լա-Ռոշելում եւ Ավինյոնում:

«Մենք բոլորի համար փաստաթղթեր ենք ուզում»,- բացականչում էին Փարիզի ցուցարարները: Մասնակիցներն անցել են Բաստիլի հրապարակով դեպի Ազգային հրապարա, որտեղ, համաձայն ոստիկանության, 300-400 մարդ, ովքեր ավելի շատ նման էին «ավազակների, քան ուսանողների», հրապարակում բախվել են «իրավապահ մարմինների աշխատակիցների հետ»: Իրավապահների ուղղությամբ նետել են մի քանի իրեր, սակայն լուրջ միջադեպեր չեն եղել: Լրագրողի խոսքով՝ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:

Առավոտյան արգելափակել էին 45 ուսումնական հաստատությում՝ «36-ը Փարիզում, 9-ը՝ արվարձաններում», որտեղ ոստիկանությունը լուրջ միջադեպեր չի գրանցել: Էլեն Բուշեի եւ Մորիս Ռավելյայի անվան փարիզյան լիցեյներում մեծ ամբոխ էր հավաքվել. Ցուցարաները թմբկահարում էին աղբամաններ վրա, սուլում էին, կոչեր բացականչում:

Լեոնարդա Դիբրանիի գործով հետաքննության արյդյունքները կփոխանցվեն Ֆրանսիայի կառավարությանը, որը հանգստյան օրերին հանդես կգա այս առթիվ: Մինչ այդ ներքին գործերի նախարար Մանուել Վալսը որոշել է կրճատել իր այցը Մարտինիկա ու Գվադելուպա, որպեսզի «ուսումնասիրի հաշվետվությունը, որը նա հանձնարարել էր կազմել Դիբրանի ընտանիքի արտաքսման հարցերով վարչության գլխավոր տեսչությանը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզի փողոցներ են դուրս եկել՝ ընդդիմանալու Կոսովոյից ուսանող Լեոնարդա Դիբրանիի արտաքսմանը, որին հանձնել են ոստիկանությանը, ինչպես նաեւ Հայաստանից 19-ամյա  ուսանող Խաչիկ Խաչատրյանի արտաքսմանը: Երթ մասնակիցները, որոնց թիվն ըստ վարժարանների արհմիությունների, հասնում է 7000-ի, իսկ ըստ Փարիզի ոստիկանության՝ 2500-ի, ռեկտորատի շենքից շարժվել են դեպի Փարիզի ներքին գործերի նախարարություն՝ հայտարարելով նախարար Մանուել Վալսի դեմ ուղղված կոչեր՝ «Խաչիկին՝ Ֆրանսիա, Վալսին՝ Հայաստան», կամ «Վա՛լս, հեռացի՛ր»:

Այն ժամանակ, երբ շաբաթվա սկզբից Լեոնարդա Դիբրանին գործը լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում, Խաչիկ Խաչատրյանի գործը ուշադրությունից դուրս էր: Լիցեյի 19-ամյա ուսանողը արտաքսվել է Հայաստան, որտեղ նա պետք է նոյեմբերի սկզբից անցնի պարտադիր զինվորական ծառայության: «Կրթություն առանց սահմանների» ցանցի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանը հինգերորդ չափահաս ուսանողն է, որին ձախերի կառավարության օրոք հեռացնում են լիցեյից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ