News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ձերբակալել են չորս հայի ու Դաղստանի մեկ բնակչի, որոնց մեղադրում են դրամանենգության մեջ:

Հետաքննությունը դրամանենգությամբ զբաղվող հանցախմբի կազմակերպիչ են համարում Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող, 1968թ.-ի ծնված հային: Կեղծ դրամները պատրաստվում էին Մոսկվայում եւ մերձմոսկովյան Չեխովում ու իրացվում էին Ռուսաստանի մայրաքաղաքում եւ երկրի խոշոր քաղաքներում: Հանցագործները կեղծում էին հիսունռուբլիանոց թղթադրամներ, որոնք բանկոմատների միջոցով փոխանցում էին իրենց հաշվին, հետո հանում էին իսկական գումարները:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հետաքնության վարկածով, կասկածի տակ գտնվող հայը խումբը ձեւավորել էր դեռ 2010թ.-ի հունվարին: Բոլոր ձերբակալվածները, այդ թվում նաեւ հանցախմբի ենթադրյալ պարագլուխը, դատարանի որոշմամբ գտնվում են կալանքի ներքո: Ոստիկանությունում վստահ են, որ ձերբակալվածներն այլ հանցակիցներ ունեն, որոնց հիմա փնտրում են:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդում էր Պետերբուրգում դրամանենգների մեկ այլ խոշոր խմբի ձերբակալման մասին, որոնք մասնագիտացել էին 5000-անոց թղթադրամների կեղծման վրա, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ինչպես նշում է ՆՏՎ-ն, կեղծ դրամների աննախադեպ հոսքը ստիպել է մի շարք ռուսաստանյան բանկերին դադարել է ընդունել 5 հազարանոց թղթադրամներ, քանի որ բանկոմատները հանգիստ ընդունում էին տպագրող սարքի տպած գունավոր թուղթը: Միայն Մոսկվայի տարածքում վնասը կազմել է մեկ միլիոն ռուբլի: Այժմ, անվտանգության ծառայությունները թարմացնում են բանկոմատների ծրագրային ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ