News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝  29-ամյա Դավիթ Վարդանյանին, 7-8 օր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Այս տեղեկությունը հաստատեցին NEWS.am-ի ոստիկանության Կապանի բաժնի աղբյուրները:

Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս  նրան ձերբակալել են, ապա՝ կալանավորել եւ ուղարկել Երեւան՝ քննչական մեկուսարան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 268-րդ հոդվածի հատկանիշներով:  Այդ հոդվածով սահմանվում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Մեր աղբյուրները հաստատեցին նաեւ, որ գործը ուղարկվել է Երեւան, սակայն չնշեցին, թե որ բաժին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը:

Հիշեցնենք, որ »Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել է:

Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է մայրաքաղաք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ